ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք, ապաքինվել է 202 մարդ

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 300 նոր դեպք, իրականացվել է 7741 թեստավորում: Առողջացել է 202 քաղաքացի, գրանցվել է մահվան 19 դեպք: 

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341768 դեպք, որոնցից 323016-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9541 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7747 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է: Ընդհանուր կատարվել է 2427511 թեստավորում:

Ցուցադրել ավելի
Back to top button