Վերնատուն

Որպեսզի որակյալ մշակույթը շարունակի իր գոյությունը․ «Վերնատուն»

Ինչպե՞ս առավել կառավարելի դարձնել մշակույթը, որո՞նք են մշակութային քաղաքականության տեսանելի բացերը։ «Առաջնահերթությունը պետք է տալ որակյալ մշակույթին։ Ժամանակակից մարդու պահանջներին համաչափ քայլելու համար մոտիվացիա է պետք։

Մարդիկ, որ զբաղվում են մշակույթի կառավարմամբ, գիտեն` ոլորտում ինչ փոփոխությունների կարիք կա։ Դրանք իրականացնելու համար նախևառաջ քաղաքական կամք է պետք»,– ասում է Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը։

Խոսելով հիմնադրամի գործունեության սկզբունքներից ու ռազմավարությունից՝ Նիգոյանը նշում է, որ հիմնադրամի առաջնահերթությունը նախևառաջ գրականության տարածումն է, հատկապես այն գրականության, որը անհասկանալի պատճառներով դուրս է մնացել պետական քաղաքականության ուշադրությունից։ Նիգոյանի կարծիքով՝ Հայաստանը պիտի ներկայանա որպես աշխարհի համար պիտանի մշակույթ ունեցող և այդ մշակույթին հավատարիմ վարքուբարք ու պահելաձև ունեցող ժողովուրդ։

Back to top button