ԿարևորՀասարակություն

Հանրային սննդի օբյեկտն այսօր կվերսկսի գործունեությունը. ՍԱՏՄ

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հանրային սննդի կազմակերպությունը, որը նոյեմբերի 21-ից դադարեցրել էր աշխատանքը, այսօր կվերսկսի գործունեությունը, հայտնում են ՍԱՏՄ-ից: 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հսկողության ներքո՝ հանրային սննդի օբյեկտի վտանգավոր սննդամթերքի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման, բոլոր աշխատակիցներն անցել են կրկնակի բժշկական զննություն:

Back to top button