Ձեր փաստաբանը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը․ «Ձեր փաստաբանը»

Ապրօինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ. Ի՞նչ են իրենցից ներկայացնում ապօրինի ծագում ունեցող գույք, օրինական եկամուտ և պաշտոնատար անձ հասկացությունները։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրավասու մարմնի նախաձեռնած ընթացակարգ, գործընթացը սկսում է գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի հարուցումից և ավարտվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով: Ինչպե՞ս կարող են նպաստել քաղաքացիներն այս գործընթացին։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը: Այսինքն, անհրաժեշտ է ներկայացնել օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ։

Ինչպիսի՞ դերակատարում ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս առնչությամբ։ Գույքի ապօրինի ծագումը հաստատվելու դեպքում, այդ գույքը փոխանցվում է պետության կառավարմանը: Ի՞նչ եղանակով է կատարվում կառավարումը։ Զրույց EEL փաստաբանական գրասենյակի փաստաբան Գոհար Ավագյանի հետ

Back to top button