ԿարևորՔաղաքական

Տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումն ու սահմանազատումը տարբեր հարցեր են․ ՀՀ փոխվարչապետ

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հետ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դրա հետագա դեմարկացիայի վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այս հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,-ասել է ՀՀ փոխվարչապետը:

Գրիգորյանը նաև հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ​​ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ։

«Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում չի եղել»,- նշել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button