ԿարևորՔաղաքական

ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Բաքվի դեմ Երևանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները․ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Բաքվի դեմ Երեւանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Կիրակոսյանը, ով Հաագայի դատարանում ներկայացնում էր Երևանի հայցն ընդդեմ Բաքվի, ողջունել է դատարանի որոշումը։ Նրա խոսքով` դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ 

«Հայաստանը ողջունում է դատարանի որոշումները և հուսով է, որ դրանք գործնականում կկիրառվեն Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,-Twitter-ի իր էջում գրել է Կիրակոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button