ԿարևորՀասարակություն

ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳ նախարարության միջև տեղեկատվության փոխանակումը կազմակերպել առավել օպերատիվ․ առաջարկ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ՝  խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորոգրվել է 2021թ. մայիսին Մոսկվայում:

Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից որոշված ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի կազմակերպել առավել օպերատիվ և արդյունավետ: Փոխոստիկանապետի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ծառայողական նպատակներով և առանց գրավոր համաձայնության չի փոխանցվի որևէ երրորդ կողմի: «Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանակում ևս չի իրականացվելու»,-հավելել է զեկուցողը:

Ցուցադրել ավելի
Back to top button