ԿարևորՄշակույթ

Խեչոյանը կյանքից հեռացավ իր գրչի ամենաբեղուն շրջանում. այսօր նա կդառնար 66 տարեկան

Լևոն Խեչոյանի   առաջին՝ «Խնկի ծառեր» գիրքը լույս է տեսել 1991 թվականին, վերջինը  «Մհերի դուռը» երկար սպասված վեպն էր, որի   ազդօրինակը հեղինակը հասցրեց տեսնել մահվանից ընդամենը մի քանի օր առաջ։  Ընկերների բնորոշմամբ՝  Խեչոյանն անմրցելի էր ոչ միայն գրականության մեջ, այլ և մարտի դաշտում: Նա երբեք կողքից դիտողի կերպարում չգտնվեց, գրիչը մի կողմ դրեց ու մեկնեց  ռազմաճակատ, երբ հայրենիքն ուներ դրա կարիքը: «Նա այն մարդն էր, որն իր խնկի ծառերը գիտեր, իր երկրի հողի դողը գիտեր և դրանց անունից էլ մեզ հետ խոսում էր։ Ուժ կար մեջը, քանդակագործի թափ կար, նրա գրական ձեռքն այդպիսին էր: Մարդու մեջ խորանալ գիտեր, ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող  հեղինակ էր: Բառի գինը գիտեր, լռակյաց էր, քիչ էր խոսում, գիտեր, որ արտասանված բառը արժեք է»,- ասում է կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Լսենք նրան, ապա  նաև գրող, հրապարակախոս Գուրգեն Ջանիկյանին և գրականագետ Դավիթ Գասպարյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button