ԿարևորՀասարակություն
Իսպանական հեղինակավոր թերթը լավագույն զբոսաշրջային ուղղություններում ներառել է Հայաստանը


Իսպանական հեղինակավոր «El País» օրաթերթի «El Viajero» հավելվածը՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ, լավագույն զբոսաշրջային ուղղություններում այս անգամ ներառել է Հայաստանը։
Դեսպանությունը տեղեկացնում է, որ թերթն ընթերցողներին առաջարկում է այցելել Հայաստան և ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հայկական վանական համալիրների հետ։