ԿարևորՀասարակություն

Գործատուն իրավունք կունենա ազատել պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան չներկայացրած աշխատակցին

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով էլ ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:

Կառավարությունը լրացումներն ու փոփոխություններն  առաջարկել է՝  հաշվի առնելով երկում կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված վիճակը:

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ՝  եթե աշխատողը չի ներկայացնում կա՛մ պատվաստման, կա՛մ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթեր, ապա գործատուին իրավունք է տրվում աշխատակցին չթույլատրել ներկայանալ աշխատավայր, ինչպես նաև չվճարել այդ ժանանակահատվածի համար աշխատավարձ:

10 աշխատանքային օր կամ հերթափոխ աշխատանքի չներկայանալու կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր բացակայելու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից:

Կարգավորումները չեն տարածվում հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Նա պարզաբանել է, որ վերոնշյալ պաշտոնները կամ ընտրովի են կամ Սահմանադրության ուժով են ընտրվում և վերադասություն չունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button