ԿարևորՀասարակություն

ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կկատարվի. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ կիրականացվի թիվ 15, 21, 23, 27, 28, 29 տարածքային ընտրական հանձնաժողովներում։

Նշվում է, որ ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ պետք էր ներկայացնել մինչև այսօր` ժամը 11.00-ն, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ։

«Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմումներ են ստացվել թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում»,–ասված է հաղորդագրությունում:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Նշված 6 հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ ժամը 14:00-ից:

Back to top button