Մասնագիտություն

Մարդու օրգանիզմի «ճանապարհային համակարգը»․ «Մասնագիտություն»

Առողջության մասին մտածում ենք այն կորցնելուց հետո, մինչդեռ յուրաքանչյուր հիվանդություն ավելի հեշտ է կանխել, քան բուժել: Այս խոսքերը նոր չեն, բայց դրանք ամեն անգամ արտաբերելն էլ ավելորդ չէ։ Մարդու օրգանիզմի, այսպես ասենք, ճանապարհային կամ տրանսպորտային համակարգի՝ անոթների հետ կապված տարաբնույթ խնդիրների և հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ են զբաղվում անոթային վիրաբույժները:

Բավականին արդիական մասնագիտություն, որովհետև անոթային հիվանդությունները մեր օրերում տարածված են և համարվում են 21-րդ դարի հիմնախնդիրներից: Առողջ ապրելակերպն առողջ անոթային համակարգի առաջին նախապայմանն է, և ուղեղի, սրտի, ոտքերի ու մի շարք այլ օրգանների անխափան աշխատանքի համար պետք է առողջ պահել անոթային համակարգը:

Ժառանգական նախատրամադրվածություն, ծխախոտի օգտագործում, հուզական ցնցումներ, սթրես, չհավասարակշռված սննդակարգ, խոլեստերինի մակարդակ, ավելորդ քաշ, ֆիզիկական ակտիվության բացակայություն, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն, արյան զարկերակային գերճնշում. անոթային համակարգի բնականոն գործունեության վրա ազդող պատճառները բազմաթիվ են: Խուսափելով անոթային հիվանդությունների առաջացումից՝ կխուսափեք նաև մի շարք այլ հիվանդություններից:

Զրույց Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի հետ:

Back to top button