ԿարևորՄշակույթ

Հայկական ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards»-ում

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում: Ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:

Ինչպես հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից, «Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների և հեռուստատեսության ներկայացուցիչների կողմից նախաձեռնված կինոմրցույթի հարթակ է, որը հիմնականում ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերի վրա՝ փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին:

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը շնորհավորում է հայ ռեժիսորին նշված մրցանակին արժանանալու կապակցությամբ:

Back to top button