Բիզնես բանաձև

Թել Ավիվն առաջին անգամ ճանաչվել է ապրելու համար ամենաթանկարժեք քաղաք․ «Բիզնես բանաձև»

Իսրայելի տնտեսական կենտրոն Թել Ավիվը Economist ամսագրի կողմից ճանաչվել է «ապրելու համար ամենաթանկարժեք քաղաք աշխարհում»: Դիտարկված 173 խոշոր քաղաքների թվում իսրայելական մեգապոլիսն առաջ է անցել սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների և ուղևորափոխադրումների գների աճով:

Լոնդոնի ICE միջմայրցամաքային բորսայում սուրճի գինը հասել է 2011 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի: Բարձր գինը, ըստ վերլուծաբանների, կպահպանվեն մինչև 2023 թվականը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ հետաձգված ճամփորդությունների թվով պայմանավորված 2023 թվականին միջազգային տուրիզմի աննախադեպ վերականգնում տեղի կունենա:

Ճապոնիան կարողացել է մեծ գումար խնայել Օլիմպիադայից: 2021 թվականի ամռանը Տոկիոյում տեղի ունեցած սպորտային իրադարձության համար երկիրը 1.3 միլիարդ դոլար պակաս է ծախսել նախապես ծրագրած գումարից:

Back to top button