ԿարևորՀասարակություն

Գերիների վերաբերյալ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված է․ Ալեն Սիմոնյան

Իրենց զենքը վայր դրած ու գերության հանձված զինծառայոցները կենթարկվեն քրեական պատասխանատվության, ԱԺ–ում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Նորմալ է, երբ զենքը ձեռքիդ սահման ես պաշտպանում, ու երբ զենքը ցած ես դնում, քրեորեն պատասխանատվության ես ենթարկվում»,– ասել է Սիմոնյանը` նշելով, որ այդ օրենքը գործում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում։

Իսկ համացանցում տարածված տեսանյութը, որում խոսում է գերիների մասին, մոնտաժված է։ «Շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են որպես աջակից և խնդրում են մի քանի հարց տալ, իրենց հարցերին եմ պատասխանում, իսկ ընթացում նկատեցի, որ մի աղջիկ հեռախոսը պահել էր: Խնդրեցի չնկարահանել, քանի որ զրույցի էինք բռնվել, որը ես չէի ուզում հրապարակային ասել,  և դրա կարիքը չեմ տեսնում: Նա ասաց՝ «չէ, չէ, ինչ եք ասում»»,-ասել է Սիմոնյանը:

Back to top button