ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ 

Երկրի ղեկավարին ուղեկցել են՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ 

Back to top button