ԿարևորՀասարակություն

«Քաղաքացիական պայմանագիրը» կբողոքարկի որոշ ընտրատեղամասերի արդյունքները

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, պատրաստվում է 29-րդ ընտրատարածքի` շուրջ 41 ընտարական տեղամասից թվով 25 խոշոր ընտրատեղամասում բողոքարկել արդյունքները, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում 1 մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները։ Ներկայացնելու ենք նաև վերահաշվարկի դիմումներ»,– նշել է Պետրոսյանը։

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։

Տես նաև՝ Աբովյան համայնքում առաջատարը ԲՀԿ-ն է

Ցուցադրել ավելի
Back to top button