ԿարևորՍպորտ

Տիգրան Բարսեղյանը՝ «Սլովանի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Սլովան» ակումբի հետ: Պայմանագիրը նախատեսված է 3 տարով՝ 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը:

Պայմանագիրը ստորագրելուց հետո Տիգրան Բարսեղյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ երջանիկ եմ, որ դառնալու եմ այս ակումբի ֆուտբոլիստ: Ես ուզում էի տեղափոխվել «Սլովան», որովհետև նրանք հիանալի կազմ և մեծ պատմություն ունեն, 3 անգամ անընդմեջ հաղթել են Սլովակիայի առաջնությունում: Այս տեղափոխությունն ինձ համար աճելու լավ հնարավորություն է, և ես կանեմ հնարավոր ամեն ինչ՝ իմ նոր թիմի հետ ինչպես Սլովակիայում, այնպես էլ Եվրոպայում հաջողությունների հասնելու համար: Հուսով եմ՝ երկրպագուները կսիրեն ինձ:

Ես արդեն ճանաչում եմ վրացիներ Գուրամ Կաշիային և Ջաբա Կանկավային, որոնց դեմ խաղացել եմ հավաքականների մակարդակով: Բնականաբար, ծանոթ եմ նաև Վլադիմիր Վայսին: Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ հանդիպելու բոլոր խաղընկերներիս: Ուզում եմ հնարավորինս շատ մրցանակներ նվաճել այս թիմի հետ»:

Ցուցադրել ավելի
Back to top button