ԿարևորՀասարակություն

Վառելափայտ անապահով ընտանիքների համար

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ն այս աշնան էտումներից ու հատումներից պահեստավորած մոտ 1000 խմ փայտանյութը կտրամադրի վարչական շրջաններին, որոնք էլ իրենց միջոցներով այն կհասցնեն կարիքավոր երևանաբնակ ընտանիքներին։

Համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից ու չոր ծառերի հատումից գոյացած փայտանյութը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Ընտանիքների քանակն ու կարիքները կգնահատեն Երևանի վարչական շրջանների պատասխանատուները՝ համապատասխան Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված չափորոշիչների։

Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-ից 3 խմ վառելափայտ։

Ցուցադրել ավելի
Back to top button