ԿարևորՄիջազգային

Պուտինն ու Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ են անցկացվում տեսակապի  ձևաչափով, hաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, ռազմավարական կայունության հարցերը և երկկողմ օրակարգի այլ հարցեր։ Նրանք կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության թեմաներին, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Բայդենի միջև շփումը կարող է բավականին երկար տևել։ Զրույցը կտևի «այնքան, որքան կպահանջվի», ասել է Պեսկովը:

Պուտինը Սոչիի իր նստավայրից է կապհաստատել իր ամերիկացի գործընկերոջ հետ։ ՌԴ նախագահն այնտեղ է ժամանել Նյու Դելիից, ուր նա այցելել էր նախորդ օրը։

Ցուցադրել ավելի
Back to top button