ԿարևորՀասարակություն

Մահացել է ԽՍՀՄ հերոս, օդաչու Գուրգեն Կարապետյանը

84 տարեկան հասակում մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Գուրգեն Կարապետյանը: Այս մասին հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» մայր ընկերությունից:

«Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսաստանի ուղղաթիռներ» մայր ընկերությունը խորին ցավակցությոն Է հայտնում հարազատներին եւ մերձավորներին Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության վաստակավոր փորձարկիչ օդաչու, թռիչքների անվտանգության հարցերով «Ռուսաստանի ուղղաթիռներ» մայր ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Գուրգեն Ռուբենի Կարապետյանի մահվան կապակցությամբ»,-նշված է հաղորդգրությունում: 

Ցուցադրել ավելի
Back to top button