ԿարևորՀասարակություն

Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժանան Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը։

«Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։ Դպրոցներն էլ հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները»,- գրել է նա։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նոյեմբերի 30-ի հրամանի համաձայն 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հունվարի 10-15-ը։

Մանրամասները՝ այստեղ

Ցուցադրել ավելի
Back to top button