ԿարևորՀասարակություն

Հայաստանը` COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց բարձր ռիսկային գոտի

Նիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու կարգավորումներում։ Այս մասին տեղեկացնում է երկրում ՀՀ Դեսպանությունը։ 

Համաձայն նոր որոշնման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։ 

Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։ Նոր որոշման մասին ամբողջական տեղեկատվությունը ստորև ներկայացվող հղումով։ 

Ցուցադրել ավելի
Back to top button