ԿարևորՀասարակություն

ՄԱԿ–ի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունը

Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է կանխել հայերի դեմ ռասսայական ատելության հրահրումն ու հայկական մշակութային ժառանգության վրա հարձակումները և պաշտպանել հայ ռազմագերիներին։

ՄԱԿ-ի դատարանը հրապարակել է իր որոշումը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի):

Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է պաշտպանել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից, ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առաջ:

Արդարադատության միջազգային դատարանն ընդգծել է, որ անհրաժեշտ է կանխել հայերի նկատմամբ ցանկացած խտրականության կամ ատելության դրսևորում՝ այդ թվում ադրբեջանցի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից:

Դատարանը նաև կարգադրել է կանխել հայկական եկեղեցիների և պաշտամունքային այլ վայրերի, հուշարձանների և գերեզմանների նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորումները։

Դատարանը նաև պարտավորեցրել է երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել վեճը Դատարանի առջև կամ դժվարացնել դրա լուծումը:

Ադրբեջանն ընդեմ Հայաստանի հայցով որոշման մեջ ՄԱԿ-ի դատարանը Հայաստանին պարտավորեցրել է ձեռնարկել միջոցներ՝ բացառելու ադրբեջանական ծագման անձանց նկատմամբ խտրականության կամ ատելության որևէ դրսևորում: 

Ցուցադրել ավելի
Back to top button