ԿարևորՀասարակություն

Ինչու է Քլունին մերժել Թուրքական ավիանկերության գովազդում նկարահանվելու առաջարկը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին՝ Թուրքական ավիանկերության գովազդում նկարահանվելու առաջարկը մերժելու համար։

Ավիաընկերությունը դերասանին մեկ օրվա նկարահանման համար առաջարկել է 35 մլն ԱՄՆ դոլար։

«Թուրքական ավիաընկերությունները (Turkish Airlines), որոնց 49%-ն ուղղակիորեն պատկանում է Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանի ռեժիմին, ներգրավված է եղել մարդկանց թրաֆիքինգի և ծայրահեղական, ջիհադիստ վարձկանների անդրսահմանային փոխադրումների մեջ»,-ասված է Հայ Դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին The Guardian-ին տված իր հարցազրույցում խոսել է արտասահմանյան ավիաընկերություններից մեկի հետ բազմամիլիոնանոց պայմանագրից հրաժարվելու մասին։

Ինչպես նշել է դերասանը՝ իրեն առաջարկել են պայմանագիր 35 միլիոն դոլարի չափով։ Դա անելու համար անհրաժեշտ է եղել աշխատել ընդամենը մեկ օր։

Դերասանի խոսքով՝ ինքը որոշել է հրաժարվել պայմանագրից կնոջ՝ իրավապաշտպան Ամալ Քլունիի հետ խորհրդակցելուց հետո։

«Գովազդը կապված էր մի երկրի հետ, որը թեև դաշնակից է, բայց հաճախ կասկածելի բաների աղբյուր է դառնում: Մենք որոշեցինք, որ դա չարժե»,- ասել է Քլունին:

Դերասանը շեշտել է, որ իր կինը, լինելով իրավաբան, շատ պատասխանատու է մոտենում մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրներին։

Ամալ և Ջորջ Քլունիները ակտիվորեն ներգրավված են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման արշավում, խոսքը վերաբերում է Թուրքիային և թուրքական պետական ​​Turkish Airlines ավիաընկերությանը։

Ջորջ Քլունին Հայաստան է այցելել 2016 թվականի ապրիլի 24-ին՝ մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխությանը։ Քլունին Երևանում ասել է, որ պետք է հետ նայել ու հիշել, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մի մասն է։

Ամալ Քլունին, իր հերթին, 2015 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի շահերը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով։ Այնուհետև Շվեյցարիայի հայ համայնքի կառույցները պահանջել են թուրք ազգայնական Փերինչեքին մեղավոր ճանաչել ռասայական խտրականության մեջ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Հոլիվուդյան դերասանի կինը դատարանում ասել է, որ անհնար է ժխտել մեկ դար առաջ հայերի ցեղասպանության փաստը։

Ցուցադրել ավելի
Back to top button