Սփյուռքի ձայնը

Ավստրիացի անանուն զույգի նվիրատվությունը. ինչպես աշխարհն արձագանքեց 88-ի երկրաշարժին․ «Սփյուռքի ձայնը»

33 տարի անց աղետի գոտում դեռևս  կան չլուծված խնդիրներ։ Դրանց վերացման համար ծրագրեր է իրականացնում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Ինչո՞ւ այսքան տարի անց Սպիտակի երկրաշարժից հետո աղետից տուժած տարածքներում  աղետի հետևանքները չեն վերանում։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո աշխարհասփյուռ հայությունն ինչպե՞ս աջակցեց տուժած շրջաննեի վերականգնմանը։ Եվ 21-րդ դարում աղետներից պաշտպանվելու համար ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել։

Շվեյցարահայ Արմեն Ղարիբյանը Շվեյցարիայում փրկարար է աշխատում։ Երիտասարդ մասնագետը նշում  է, որ Շվեյցարիայում երկրաշարժեր չեն լինում, փոխարենը բնական այլ աղետներ՝ ջրհեղեղներ և հրդեհներ են շատ լինում։ Բնական աղետներին դիմագրավելու շվեյցարական փորձի մասին խոսելով Արմեն Ղարիբյանը նշում է,  թե՛ պետությունը, թե՛ բնակչությունը (ի դեպ փոքր տարիքից) պատրաստվում են դրանց։ «Դպրոցներում հատուկ դասընթացներ են անցկացվում՝ երեխաներին առաջին օգնության մասին իրազեկելու համար։ Այս հարցն այնքան կարևոր է երկրի համար, որ անգամ վարորդական իրավունքի ձեռքբերման ժամանակ, մնացյալ այլ քննությունների հետ՝ առաջին օգնության մասին քննություն են հանձնում»,- ասում է շվեյցարահայ փրկարար Արմեն Ղարիբյանը։

Երիտասարդ մասնագետի հայրը 1988-թվականի երկրաշարժի օրերին եղել է Հայաստանում՝ շվեյցարահայերի ուղարկած օգնությունը տեղ հասցնելու համար։ «Հիշում եմ այն զգացողությունները, որոնք ապրում էին ընտանիքիս անդամները, երբ խոսում էին երկրաշարժի մասին։ Ես փոքր էի, բայց  շատ լավ եմ, հիշում»։

Երիտասարդ մասնագետը Շվեյցարիայում կամավոր հիմունքներով է փրկարարություն անում։ Ասում է, որ այնտեղ պրոֆեսիոնալ փրկարար դառնալու համար լուրջ քննություններ պետք է հաղթահարել։ «Սիրում եմ այս աշխատանքը, սակայն դեռ պատրաստ չեմ պրոֆեսիոնալի կոչմանն արժանանալու։ Դրա համար մի քանի տարի հատուկ դասընթացներ պետք է անցնեմ։

Արմեն Ղարիբյանը նշում է, որ փրկարարին մեծ տեղ է հատկացվում երկրում։ Այն նաև լավ վարձատրվող աշխատանքներից է։ Շվեյցարահայ մասնագետը այս օրերին Հայստանում է և մասնակցում է ԱԻՆ փրկարար ծառայության վարժանքներին։ Նշում և հիացմունքով է խոսում հայ փրկարարների մասին, որոնք՝ հատկապես կենցաղային շատ հարցերում օգնության են հասնում բնակիչներին։ «Նման ծառայությունները Շվեյցարիայում բացակայում են։ Դրանք գործում են վճարովի համակարգում։

Շվեյցարիայից տեղափոխվենք Ավստրիա։ Երկիր, որը 1988 թվականի երկրաշարժի օրերին, ինչպես այլ երկրներ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին։ Ավստրիայի հայ համայնքը՝ Վազգեն Առաջին վեհափառի հորդորով միացավ մյուս երկրների հայ համայնքներին և գործի դրեց ամբողջ ներուժը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղը մինչև 2006-թվականը ղեկավարած Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանի հետ հեռախոսազրույցում հիշում ենք, թե ավստրիացի ո՞ր գրողն անդրադարձավ Սպիտակի երկրաշարժի թեմային, ինչպե՞ս ավստրիացի անանուն զույգը ամանորի իր եկամուտը փոխանցեց Հայաստանի համար բացված հաշվեհամարին, վերջապես ինչպե՞ս իր աշխատանքները սկսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջնեկներից Ավստրիայի մասնաճյուղը։

Ռազմիկ Հարությունյան-Թամրազյան

Ռազմիկ Հարությունյանը նշում է, որ համայնքի պատրաստակամությունը շատ մեծ էր։ Դա նաև փոխանցվում էր ավստրիացիներին։ «Ավստրիացիները, որոնք ճանաչում են Հայաստանը, սիրում են մեր երկիրը։ Այդ վերաբերմունքը նկատելի էր երկրաշարժից հետո։ Շատ ավստրիացիներ հայ համայնքի կողքին պատրաստ էին իրենց հնարավորությունների սահմաններում օգնել մեր երկրին։ Դա անում էին ֆինանսական, մշակութային և այլ միջոցառումների միջոցով»,-ասում է Ռազմիկ Հարությունյանը։

Զրուցակիցս հիշում է, որ համահայկական հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղի ատենապետի պաշտոնում լինելու ժամանակ Հայաստան այցելությունները ավելացել են։ Նշում է, որ հիմնադրամի յուրաքանչյուր երկրի պատասխանատու հետևում էր աշխատանքներին՝ իր համայնքի ներկայացուցիչներին տեղեկություններ հաղորդելու համար։ «25 երկրից Հայաստան էին այցելում հիմնադրամի ներկայացուցիչները և հետևում իրականացվող աշխատանքներին։ Հեշտ չէ դրսում ապրող մարդկանց համոզել, որ այս կամ այն ծրագիրը լավն է և կարևոր և պետք է դրան աջակցել։ Հենց այդ պատճառով բոլոր «հիմնադրամցիները» հետևողականություն էին դրսևորում՝ իրենց համայնքների ներկայացուցիչներին պատշաճ տեղեկատվություն հաղորդելու համար», -ասում է ։

2006-թվականից Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանը դադարեցրել է ատենապետի իր գործառույթները։ Նշում է սակայն, որ դա չի նշանակում, որ ծրագրերին հետևելու առիթ կամ ցանկություն չի ունենում։ Խոսելով աղետի գոտու աշխատանքների թերացումների մասին, նշում է, որ այստեղ տարբեր պատճառներ կան։ Սակայն մեղավորներ փնտրելը որևէ լավ բանի չի տանի։

Թեման եզրափակենք արդեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի աղետի գոտուն ուղղված ներկա ծրագրերին։ Հիմնադրամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը նշում է, որ այսօր էլ այն ուշադրության կենտրոնում է։ «30 տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել թե՛ քաղաքներում, թե՛  գյուղական բնակավայրերում։ Բնակարանաշինություն, մանկապարտեզների և մշակութային հիմարկների կառուցում և վերակառուցում»,- ասում է Գևորգ Գևորգյանը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը այսօր էլ շարունակում է ծրագրերը աղետի գոտում՝ նպատակ ունենալով առաջիկայում օգնել ազատվել «աղետի գոտի» կարգավիճակից»։

Գևորգ Գևորգյան

Բազմաթիվ բնակիչների բանակարաններով ապահովելով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը այսօր էլ ունի բնակարանաշինությանն ուղղված ծրագրեր։ «Որդեգրել ենք մի կարևոր մոտեցում՝ յուրաքանչյուրը, որ ստանում է բնակարան, պետք է ազատվի տնակից։ Հակառակ դեպքում կշարունակվի այն դառը փորձը, ըստ որի, շատերը ստանալով բնակարաններ, վաճառել են դրանք  և նորից վերադարձել տնակներ։ Հաջորդ կարևոր նախապայմանը՝ 5 տարի ժամկետով հիմնադրամի անվանումով բնակարաններում ապրելն է։ Պայման, որին կից գործում են նաև կարգապահական, քաղաքացիական մի շարք կանոններին հետևելը»,- ասում է Գևորգ Գևորգյանը։

Խոսելով հիմնադրամի սփյուռքահայ անդամների մասին, հիմնադրամի ծրագրերի համակարգողը նշում է, որ նրանք մշտապես կապի մեջ են և հաշվետվություններ են ստանում հիմնադրամի ֆինանսական ծախսերի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button