ԿարևորՀասարակություն

Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1.352.805 պատվաստում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1.352.805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816,  երկրորդ դեղաչափ` 516 989:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության, պատվաստումների ցուցանիշը փաստում է, որ ՀՀ-ում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել: Առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանայք 45.2, տղամարդիկ՝ 54.8 տոկոս են կազմել:

Back to top button