

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը քննարկում են Ուիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսների ժողովածուն։ Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է նրա ամենահռչակավոր պիեսը՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ բեմադրվել է Բրոդվեյում, նաև երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: