ԿարևորՀասարակություն

Նոր վերելակներ՝ պատերազմում վիրավորված զինծառայողների շենքերում

Աջափնյակ վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի վերելակների փոխարինման 2020թ-ի ծրագրով տեղադրվել են թվով 36 նոր վերելակներ:

Այս տարի վերելակներ են տեղադրվել բազմահարկ այն շենքերում, որտեղ բնակվում են 44 օրյա պատերազմում վիրավորում ստացած մասնակիցներ:

Աջափնյակ վարչական շրջանից հայտնում են տեղադրված վերելակների հասցեները: Դրանք տեղադրվել են Բաշինջաղյան 191 շենքում, 16 թաղամասի 31 և 32 շենքերում։

Ցուցադրել ավելի
Back to top button