ԿարևորՀասարակություն

ՀՔԱՎ-ը Հայաստան վերադարձած գերիներից Տիգրան Հակոբյանի հարցով դիմել է ՄԻԵԴ

2021 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստան են վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ գերիներ։

Նրանց շարքում էր նաև Տիգրան Հակոբյանը, որի գերեվարվելու լուրը իմանալուց հետո նրա ընտանիքը դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։

ՀՔԱՎ-ն անմիջապես հրատապ գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմքում դնելով համացանցում շրջանառվող տեսանյութը, որում երևում էր Տիգրանը։

ՀՔԱՎ-ի գանգատի հիման վրա ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կիրառելու որոշում է կայացրել և ժամկետ սահմանել դեկտեմբերի 1-ը։ Ադրբեջանը 6 օր ժամանակ է խնդրել և արդեն դեկտեմբերի 4-ին 10 գերիների շարքում վերադարձրել նաև Տիգրան Հակոբյանին։

ՀՔԱՎ իրավաբանները հրատապ միջոց կիրառելու դիմումներ ու գանգատներ Եվրոպական դատարան ներկայացրել են 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված այլ անձանց գործերով ևս։

Ցուցադրել ավելի
Back to top button