ԿարևորՔաղաքական

Նախնական տվյալներով՝ Գավառում առաջատար է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը

Ըստ նախնական տվյալների՝ Գավառ խոշորացված համայնքում առաջատար է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը:

Ժամը 00:00-ի դրությամբ՝ ամփոփվել են 30 ընտրատեղամասից 13-ի արդյունքները, Հայաստանի հանրային ռադիոյին հայտնել են թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից:

Գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած դաշինքը ստացել է 3 825 ձայն, «Մեր Համայնք» դաշինքը՝ 543 ձայն, «Քաղաքացիական Պայմանագիր»  կուսակցությունը՝ 2597 ձայն:

Ընտրություններին մասնակցել է 19 423 քաղաքացի կամ ընտրողները 46,05 տոկոսը:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

Ցուցադրել ավելի
Back to top button