ԿարևորՄիջազգային

Թուրքիայում Էրդողանի ելույթից առաջ ռումբ է վնասազերծվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ քաղաքում սակրավորները վնասազերծել են ոստիկանական մեքենային ամրացված պայթուցիկ սարքը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից առաջ, հայտնում է Reuters-ը։

Ինչպես հայտնել է Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը, ռումբը տեղադրված է եղել Մարդինում աշխատող ոստիկանի մեքենայի տակ, հարձակվողները ծրագրել են պայթեցնել սարքը այն ժամանակ, երբ մեքենան ժամանի Սիիրթ։

Ոստիկանության աշխատակիցները փնտրում են կասկածյալներին։ Ռումբը տեղադրված է եղել ոստիկանի մեքենայի տակ, որը տեղի ոստիկանությանը որպես օժանդակ ուժ էր նշանակվել Էրդողանի ժամանելուց հետո։

Back to top button