ԿարևորՀասարակություն
Արմավիրում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը


Արմավիր քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է, հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
«Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները:
8368 կողմ,
577 դեմ,
267 անվավեր»,-գրել է Դավիթ Խուդաթյանը։
Այսօր Արմավիրում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 20.72 տոկոսը։