ԿարևորՀասարակություն

Բրիտանացի գիտնականները կանխատեսում են կորոնավիրուսի համաճարակի վերջնաժամկետը

Կորոնավիրուսը լուրջ վտանգ կներկայացնի առնվազն մինչև 2026 թվականը. եզրակացությունը Արտակարգ իրավիճակների գիտական ​​խորհրդատվական խմբինն (SAGE) է:

«SARS-CoV-2-ը կշարունակի սպառնալ առողջապահական համակարգին և կպահանջի ակտիվ հսկողություն պատվաստումների և տվյալների մոնիտորինգի միջոցով առնվազն առաջիկա հինգ տարիների ընթացքում», — «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել են կազմակերպությունից:

Փորձագետների կարծիքով՝ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, եթե պատվաստումների և հիվանդության տարածման զսպման ընդհանուր միջոցառումները բավարար արդյունավետ չլինեն։

Ցուցադրել ավելի
Back to top button