ԿարևորՀասարակություն

Արցախում տրվել է «Կիրակնօրյա դպրոց» ծրագրի մեկնարկը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ստեփանակերտի  Աստվածամոր Սուրբ  Հովանի Մայր տաճարում տրվել է եկեղեցուն կից «Կիրակնօրյա դպրոց» ծրագրի մեկնարկը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանն ասել է, որ կիրակնօրյա դպրոցների բացումն ունի մեկ նպատակ՝ իրականացնել ազգապահպան գործունեություն։ 

«Ծրագրում ընդգրկվել են 8-12 տարեկան 60-ից ավելի երեխաներ։ Սկզբնական փուլում նրանք կսովորեն նկարչություն, երաժշտություն, և կստանան հոգևոր դաստիարակություն։ Քանի որ մինչև դեկտեմբերի 24-ը հանրապետությունում կարանտին է հայտարարված,  իսկ մեզ համար մեր երեխաների առողջությունը շատ թանկ է և չենք ուզում վտանգել այն, այդ իսկ պատճառով կիրակնօրյա դպրոցի դասընթացները կմեկնարկեն գալիք տարվա հունվար ամսից»,- նշել է Տեր Մինաս քահանան՝ տեղեկացնելով, որ այսօր «Կիրակնօրյա դպրոց»  ծրագրի մեկնարկը տրվել է նաև Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու երիցատանը։  

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ողջունել է կիրակնօրյա դպրոցների բացումը և նշել, որ մեր հայացքները դեպի Աստված ուղղելով  միայն կարող ենք ունենալ ապագայի հիանալի տեսլական։

Ցուցադրել ավելի
Back to top button