ԿարևորՀասարակություն

241 մլն 383,8 հազար դրամ՝ Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար

Կառավարությունը 241 մլն 383,8 հազար դրամ է հատկացրել՝ Արմավիրի մարզի 7 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար: Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝ 2 մլն 580 հազ. դրամ՝ Արագած համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման նպատակով: 

5 մլն 002.9 հազ. դրամ՝ Մայիսյան համայնքից դեպի Սարգսի անվան թաղամաս գլխավոր փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքների նպատակով: 18 մլն 377.3 հազ. դրամ՝ Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյան փողոցի ասֆալտապատման նպատակով: 

24 մլն 966.3 հազ. դրամ՝ Քարակերտ համայնքի 6 փողոցի ասֆալտապատման նպատակով: 9 մլն 133.7 հազ. դրամ՝ Տանձուտ համայնքի 20-րդ, 24-րդ , 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքների նպատակով: 164 մլն 095 հազ. դրամ՝ Գայ համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով: 17 մլն 228.6 հազ. դրամ՝ Ջրառատ համայնքում Մեծամորի խճուղու հիմնանորոգման նպատակով:

Back to top button