ԿարևորՀասարակություն

Նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։

Ըստ Հարությունյանի՝ նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին: 

«Հարգելի՛ հայրենակիցներ, հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։

Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։ 

Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,-գրել է Արայիկ Հարությունյանը։

Back to top button