ԿարևորՀասարակություն

ՀՀ ՀԾԿՀ-ն՝ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի նախագահող

Այսօր Ուկրաինայի Կիև քաղաքում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) 18-րդ լիագումար ժողովին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընտրվել է՝ որպես EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահող։

Նշված ցանցի փոխնախագահող է ընտրվել Չեխիայի հեռահաղորդակցության հանձնաժողովը (CTU):

EaPeReg ցանցի կազմում են Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինները:

Back to top button