ԿարևորՄիջազգային

Կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողություն՝ Գերմանիայում

Դեկտեմբերի 2-ին Բեռլինում տեղի է ունեցել կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել պաշտպանության նախարարության շենքի բակում։

Ջահի լույսի ներքո անցկացված արարողության ժամանակ Գերմանիայի դաշնային զինված ուժերը՝ Բունդեսվերը, հրաժեշտ են տվել կանցլեր Անգելա Մերկելին: Սա ամենաբարձր զինվորական արարողությունն է քաղաքացիական անձի համար, հայտնում է Deutsche Welle-ն։

Հինգշաբթի երեկոյան կարճ, անկեղծ ելույթում Մերկելը շնորհակալություն է հայտնել գերմանացիներին և կոչ արել կյանքին մոտենալ «սրտի թեթևությամբ» և լավատես լինել իրենց երկրի ապագայի նկատմամբ:

«Գերմանիայի կանցլերի պաշտոնավարման տասնվեց տարիները լի էին իրադարձություններով, հաճախ շատ դժվար՝ քաղաքական և մարդկային առումով»,-ասել է Մերկելը։

Քովիդի սահմանափակումների պատճառով միջոցառմանը ներկա է եղել շուրջ 200 մարդ:

Back to top button