ԿարևորՀասարակություն

Սուգը հավերժ է, եթե պայքար չկա․ Մովսես Գորգիսյան

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա». ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին բնորոշող թերևս ամենադիպուկ խոսքերը։ Դեկտեմբերի 3-ը  նրա ծննդյան օրն է։

Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թվականին՝ Երևանում։ 84 թվականին ավարտել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։

Աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն » և «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր խմբագիրը։ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում առաջին անգամ նա է բարձրացրել հայոց եռագույնը։   Ազգային զարթոնքի այդ շրջանում հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված  ելույթներով ու հրապարակումներով։ «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ Զոհվել է 1990 թվականի հունվարի 19-ին՝ Երասխավանի պաշտպանության  ժամանակ։ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։ Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 60 տարեկան։

Ցուցադրել ավելի
Back to top button