ԿարևորՀասարակություն

Սա ցկյանս կրթություն է, որի մեջ ենք ամեն օր․ Սուրեն Մաղաքյան

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային է օրն է։ Եվս մեկ առիթ անդրադառնալու  հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին, որոնք մեզանում, ցավոք, բավականին շատ են։ Դրանց մի մասին լուծում տալու նպատակով  դեռևս 1998 թվականին ստեղծվեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը։

Հաշմանդամության խնդիրը անձամբ կրող մարդիկ ու մի շարք մասնագետներ համատեղ ուժերով փորձում են թեթևացնել բարդ ճանապարհով անցնող մարդկանց կյանքը։ Այդ ճանապարհը հաղթահարելու համար ոմանք կարիք ունեն օգտվելու ճերմակ ձեռնափայտից, մյուսները՝ բջջային հեռախոսից, անհրաժեշտ այլ պարագաներից օգտվելու հմտություններ ձեռք բերել։

«Հաշմանդամների կյանքը թեթևացնելու համար պետք է ոչ միայն նրանց կրթել, այլև ամբողջ հասարակությանը, այստեղ մենք լուրջ բացթողումներ ունենք»,- ասում է «Լիարժեք կյանք»  ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button