ԿարևորՀասարակություն

ԱՀ պետնախարարը հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող հկ-ների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ միասին հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են հաշմանդամների, նրանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խնդիրները, ինչպես նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր:

Պետական նախարարը ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցով խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը և մաղթել արդյունավետ աշխատանք՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար համագործակցել ստեղծված մարմնի հետ՝ առկա հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button