Հայագիտակ

Նիկողայոս Ադոնցը «հայտնաբերեց» Բյուզանդիայի հայ կայսրերին․ «Հայագիտակ»

Եթե անգամ ուրիշ ոչինչ գրած չլիներ, «Հայաստանը Հուստինիանոսի օրոք» աշխատությունը բավական էր, որ Նիկողայոս Ադոնցն անմահանար։

Իր այս գործում գիտնականն ապացուցեց, որ Բյուզանդիայի Մակեդոնյան հարստության կայսրերը հայեր են եղել։ Հայեր են եղել նաև Հուստինիանոսի հինգ զորավարներից չորսը։ Այս փաստերն այսօր հայտնի են բոլոր բյուզանդագետներին։

Ապրելով Բելգիայում, Ադոնցը շատ կարևորում էր, որ իր հայերեն չիմացող հայ ուսանողները սովորեն մայրենին և հանգստյան օրերին նրանց հետ պարապում էր հայոց պատմություն և հայերեն։

Նա միշտ ասում էր, որ երբեք չի կարելի վստահել թուրքերին, որքան էլ որ նրանք փոխվեն։ Դա նույնն է, թե ոչխարը վստահի գայլին։ Եվ պատգամում էր աչքի լույսի պես պահել այն մի բուռ հողը, որը մնացել է մեզ։ «Հայն առանց Հայաստանի հայ չէ»,- ասում էր Ադոնցը։

Back to top button