Բիզնես բանաձև

«Մոցարտ» շոկոլադե կոնֆետ արտադրողներից մեկը սնանկացել է, բայց անվանի քաղցրավենիքը չի անհետանա շուկայից․ «Բիզնես բանաձև»

«Մոցարտ» շոկոլադե կոնֆետներ արտադրող ընկերություններից մեկը սնանկացել է: Salzburg Schokolade-ը տուժել է համավարակի պատճառով: Հայաստանյան շուկայում առկա «մոցարտները» արտադրում է Mirabell ընկերությունը: Այն անվանի կոմպոզիտորի անունը կրող կոնֆետների խոշորագույն մատակարարն է աշխարհում:

Zara հագուստի կայսրության հիմնադրի դուստրը կստանձնի ընկերության տնօրենների խորհրդի ղեկը: Նախորդ տնօրենի օրոք ընկերությունը մեծ բարձունքների է հասել: Պաշտոնափոխության լուրը զարմացրել է ներդրողներին և ընկերության բաժնետոմսերն էժանացել են 5.5%-ով:

2024 թվականին Փարիզը Օլիմպիական խաղերի հյուրերին կդիմավորի թռչող տաքսիներով: Օդային այդ փոխադրամիջոցների գաղափարն աշխարհում լայն տարածում է գտնում: Ճապոնիայի և Հարավային Կորեայի երկնքում դրանք կարող են հայտնվել 2025 թվականին:

Back to top button