Հատվող եթեր

Հին ու նոր Շեքսպիրը՝ շեքսպիրյան փառատոնում․ «Հատվող եթեր»

Համաշխարհային դրամատուրգիայի ամենավառ սյուժեներ, հանճարեղ պատմություններ, ինքնատիպ կերպարներ. դե, իհարկե, խոսքն աշխարհի ամենահայտնի հեղինակներից մեկի՝ անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի մասին է։

Հանճարեղ դրամատուրգի անունը կրող Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն արդեն 15-րդ անգամ համախմբում է աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող արվեստագետներին, արվեստասեր հասարակությանը՝ ներկայացնելով միմիայն շեքսպիրյան ստեղծագործություններ՝ ժամանակակից ամենատարբեր լուծումներով, զանազան մեկնաբանություններով:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարիների ընթացքում դարձավ մեր մշակութային կյանքի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, մշակութային իրադարձություն, տոն, որին ամեն տարի սպասում են սիրով: Այն ձեռք բերեց միջազգային մեծ ճանաչում` դառնալով Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի անդամ: Զրույց Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն, բեմադրիչ Կարո Բալյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button