ԿարևորՀասարակություն

Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը պատերազմում զոհվածների հիշատակի օր սահմանել

Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը որպես պատերազմում զոհվածների հիշատակի օր սահմանել․ օրենքի նախագիծը ներառված էր կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի չզդեկուցվող հարցերի օրակարգում, փաթեթն ընդունվեց նիստի մեկնարկին:

««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը:

Հաշվի առնելով նշվածը, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով լրացվող 13.3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝  նշվում է սեպտեմբերի 27-ին»,- նշված է օրենքի նախագծում։

Կառավարության առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:

Ցուցադրել ավելի
Back to top button