ԿարևորՀասարակություն

Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

Գործադիրն ընդունել է որոշում պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021 թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ ընդհանուր առմամբ ուսման վարձի փոխհատուցում ստացել է 6663 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,420.178.8 հազար դրամ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 42,868.3 հազար դրամ: 2021 թ. օգոստոսի 8-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամակահատվածում հավաքագրվել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ համապատասխանաբար 372 և 96 հոգի:

Նրանց 2020-2021 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու համար անհրաժեշտ է, համապատասխանաբար, 102,325.6 և 9,110.0 հազար դրամ: Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանա շուրջ 7540 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կկազմի 1,574.482.7 հազար դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ 7-օրյա ժամկետում կնքել փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող 183 մլն դրամը կուղղվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, ովքեր կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ յուրաքանչյուրի հաշվով 2 ամիս հատկացնելով ամսական 30500 դրամ: Արդյունքում՝ լրացուցիչ ֆինանսական աջակցություն կստանա 3000 երեխա:

Ցուցադրել ավելի
Back to top button