ԿարևորՀասարակություն

Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ցուցադրել ավելի
Back to top button