ԿարևորՀասարակություն

Բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 %-ը ստացել է առաջին դեղաչափը

Բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 %-ը ստացել է առաջին դեղաչափը, ամբողջական պատվաստում է ստացել բնակչության 23.9 %-ը, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հիվանդացության առումով գրանցվել է նվազում. «Կա 12465 ակտիվ դեպք, դրանց մեջ  պատվաստված քաղաքացիների թիվը 1068-ն է (8.6%) և 2349 հոսպիտալացվածներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված է»:

Նախարարը նաև հայտնել է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ՀՀ վիճակագրական կոմիտեի և «Արմմեդ» համակարգի տարբերությունը պարզելու ուսումնասիրությունը շարունակվում է և ավարտից հետո կներկայացվի արդյունքները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծառայողական քննության ավարտից հետո էլ հանձնարարել է, որ գործն ուղարկվի դատախազություն՝ պարզելու, որ եթե կա չարամտություն, մեղավորները պատժվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button