Մշակույթ

Տրոմբոնահարների օկտետը հանդես կգա աննախադեպ համերգով

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին, Հայաստանի պետական ջազ նվագախումբը Ճարտարապետների միության շենքում (Բաղրամյան 17) կներկայացնի աննախադեպ համերգային նախագիծ։ Համերգով հանդես կգա Տրոմբոնահարների օկտետը, որի կազմում ելույթ կունենան երաժիշտներ Վահրամ Դավթյանը, Կարո Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արիստակես Մարտիրոսյանը, Վոլոդյա Ծատուրյանը, Հայկ Տեր-Մարգարյանը, Տիգրան Հակոբյանը, Մատիաս Վարելան։

Ծրագրում կհնչեն ջազային և դասական հայտնի ստեղծագործություններ՝ մշակված Տրոմբոնահարների անսամբլի համար: Նման կազմով համերգն իսկապես բացառիկ է և ինքնատիպ։

Back to top button